ՄԱԿ-ը Ուկրաինայի հակամարտության զոհերի նոր թիվ է նշել. զեկույց
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով 2014-ի ապրիլից մինչև 2015-ի օգոստոս 7883 մարդ է զոհվել:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման թիվ է հրապարակել ՄԱԿ-ը իր նոր զեկույցում: Վերջինիս համաձայն` հակամարտության ընթացքում վիրավորում ստացած մարդկանց թիվը 17 հազար է:
Միևնույն ժամանակ, զեկույցը կազմողները նշում են, որ տվյալները մոտավոր են. ներառված է այն ինֆորմացիան, որը մատչելի է ՄԱԿ-ի փորձագետներին:
Հունիսին հրապարակած նմանատիպ զեկույցում ՄԱԿ-ը հայտնել էր 6000 զոհերի մասին:










