Այն, որ զանգվածները կարող են դուրս գալ փողոց առանց հասկանալու սահմանադրական բարեփոխումների էությունը, մտահոգիչ է .Դ. Հարությունյան
Կառավարությունը մտահոգություն ունի, որ զանգվածները կարող են դուրս գալ փողոց` բացարձակապես ջանք չխնայելով ծանոթանալու սահմանադրական փոփոխությունների հարցի էությանը: Այս մասին լրագրողներին հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ:
«Ցանկացած հարցում է ամենամեծ մտահոգությունը. եթե որևէ մեկը, չգիտակցելով ինչի դեմ է պայքարում, ուղղակի պայքարի է դուրս գալիս»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե գործընթացի տապալման համար ձևավորված «Ոչ»-ի շարժման հնարավորությունների մասին ինչ կարող է ասել:
Միևնույն ժամանակ, Դավիթ Հարությունյանը չի կարծում, թե վաղը քաղաքացիները դուրս են գալու փողոց` պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:










