Դանիան փախստականների պատճառով փակել է Գերմանիայի հետ սահմանը (լուսանկարներ)
Դանիայի ոստիկանության հանձնարարությամբ՝ Դանիայի և Գերմանիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է անորոշ ժամանակով, գրում է Обозреватель-ը։
«Դանիական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ «ուղևորատար գնացքները երթևեկում են միայն Ռեդբյու-Պուտգարդեն երթուղով, որտեղ գտնվում են դանիական և գերմանական նավերի տերմինալները»։
Պատճառը վերջին օրերին Գերմանիայից Դանիայի տարածք եկող մեծ թվով անօրինական ներգաղթյալներն են, որոնց մեծամասնությունը մտադիր է նավով Շվեդիա հասնել։
















