ԵՄ-ն 17.5 մլն եվրո է հատկացրել Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների աջակցության համար

15:19 • 10.09.15

Եվրամիությունը վերջերս ստեղծված Տարածաշրջանային նպատակային հիմնադրամից 17.5 մլն եվրո է հատկացրել Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների աջակցության համար, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միջոցները նախատեսված են 240.000 սիրիացի փախստականների համար, որոնց մեծամասնությունը երեխաներ են։

 

Ըստ հաղորդագրության՝ այդ միջոցները «կօգնեն նրանց կրթության և պարենային ապահովման հարցում»։