Լյարդի ճարպակալումը բուժելու բնական միջոցներ

22:32 • 10.09.15

Լյարդի ճարպակալման խնդրին բախվում են շատերը: Ինչպես գրում է Top healthy life-ը` այս խնդիրը կարելի է հաղթահարել առողջ ապրելակերպ վարելով և փոփոխություններ սահմանելով ընդհանուր սննդակարգում:


Եթե լյարդի ճարպակալումը որևէ հիվանդության, օրինակ` շաքարախտի հետևանք է, պետք է ժամանակին ախտորոշվի և բուժվի: Լյարդը  ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5-10 տոկոսը կազմում է ճարպը: Դրա համար պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի չարաշահումը:


Պարբերականի ներկայացմամբ` լյարդի ճարպակալումից խուսափելու և արդեն իսկ վնասված օրգանը վերականգնելու համար անհրաժեշտ է.


1. Դադարեցնել ալկոհոլի օգտագործումը:


2. Ձերբազատվել ավելորդ քաշից, որը ևս կարող է ազդել լյարդի ճարպակալման վրա: Օրական 30 րոպե մարզումը կարող է նպաստել շաբաթական 1 կգ նվազեցնելուն:


3. Կոճապղպեղի օգտագործումը: Այն հակաօքսիդանտներ է  պարունակում և օգտակար է տրիգլիցերիդի մակարդակը կարգավորելու համար:


4. Թուրինջ, որը պարունակում է ֆերմենտներ, որոնք պատասխանատու են ճարպային թթուների օքսիդացման համար:


5. Առյուծատամի թեյ (խատուտիկ): Այն օգտագործվել է հնագույն ժամանակներից և մաքրում է արյունը` ներազդելով որպես հակաօքսիդանտ:


6. Մրգերի և բանջարեղենի հաճախակի օգտագործում: Հում միրգն ու բանջարեղենը լյարդի մաքրման համար  նշանակալի են:

 
 


 

Լյարդի ճարպակալումը բուժելու բնական միջոցներ