Վրաստանն իր քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել Թուրքիայում

12:36 • 10.09.15

Թուրքիայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Վրաստանի դեսպանությունը կոչ է անում իր քաղաքացիներին զգույշ լինել թուրքական տարածքում գտնվելու ժամանակ, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։

 

«Թուրքիայում ճանապարհորդելու կամ գտնվելու ընթացքում կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին հաշվի առնել Թուրքիայի համապատասխան ծառայությունների՝ անվտանգության մասին նախազգուշացումները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

 

Անհրաժեշտության դեպքում կարելի է կապ հաստատել Թուրքիայում վրացական դիվանագիտական առաքելության հետ, փոխանցում է sputnik-georgia.ru-ն։