Սահմանադրական փոփոխությունների քննարկումները իրենց խորությամբ և մասնակցների ծավալով հաճելիորեն զարմացրել են Խոսրով Հարությունյանին

14:11 • 10.09.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հաճելիորեն զարմացած է՝ սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկումները թե՛ խորությամբ, թե՛ մասնակցների՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ծավալով բավական մեծ էր:

 

«Թվում էր՝ մի քանի ուժեր կմասնակցեն, իրականում պրոցեսի մեջ մասնակցեցին մեծ ծավալի ուժեր: Ընդ որում՝ էական չեմ  համարում կողմ տեսակետ են հնչում, թե դեմ, կարևորը մայր օրենքի քննարկումն է և հանրությանը մատչելի հրամեցնելը»,- ասաց նա:

 

Խոսրով Հարությունյանը նշեց, թե խորհրդարանում, նույնիսկ կուլիսներում բավական լուրջ քննարկումներ են ընթանում, այն աստիճան, որ նույն ՀՀԿ-ն երկու օր անընդմեջ ութ ժամ քննարկել ու մեծ ծավալով առաջարկներ է ներկայացրել: Նույնատիպ քննարկումներ եղել են նաև այլ կուսակցություններում: «Այսինքն՝ փաստաթղթի նկատմանբ կա առողջ հետաքրքրություն»,-ասաց նա:

 

Խոսրով Հարությունյանը նշեց, որ փաստաթուղթը ՀՀ Նախագահի ցուցումով խորհրդարանում է և կարծիք հայտնեց, որ առաջիկա եռօրյայում փաստաթուղթը քննարկման կդրվի: «ԱԺ պետաիրավական հանձնաժողովը կմշակի հատուկ ընթացակարգը և ԱԺ-ի հավանություն ստանալուց հետո կքննարկենք նախագիծը»,-ասաց նա:

 

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած դիտարկմանը, թե Ռուսաստանը դեմ է այս փոփոխություններին և համոզել է Նախագահ Սարգսյանին՝ հետ կանգնել:

 

«Ռուսական կողմից ընդհանրապես միջամտություն չկա, ես չեմ զգացել, ասեիք Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ես կարող էի մեկնաբանել, բայց ռուսական կողմից թե ուղղակի, էլ չեմ ասում անուղղակի՝ չեմ նկատել: Չգիտեմ ինչ մոտիվացիայից ելնելով նա պետք է աներ, իր քաղաքական օրակարգի համար այս փոփոխությունները որևէ աղերս չունեն, սա ներքին խնդիրն է»,-ասաց նա: