Լիբանանի իշխանությունները վերականգնել են աղբահանության աշխատանքները
Լուսանկարը՝ Reuters-ի
Լիբանանի կառավարությունը վերջապես համաձայնեցրել է փողոցներից աղբահանության աշխատանքների վերսկսման պլանը՝ մի քանի շաբաթվա բողոքի ակցիաներից հետո, գրում է BBC-ն։
Գարշահոտությամբ աղբի հսկայական կույտեր են գոյացել մայրաքաղաք Բեյրութի փողոցներում, որոնք վկայում են քաղաքական փակուղու մասին, որում հայտնվել է արդեն ավելի քան 1 տարի առանց նախագահ ապրող երկիրը։
Նախարարների կաբինետը հաստատել է գյուղատնտեսության նախարարի առաջարկը, այն է՝ ստեղծել 2 ժամանակավոր աղբանոց և աղբահանության համար պատասխանատվությունը դնել համայնքային իշխանությունների վրա։
Հիշեցնենք, որ Բեյրութում ցույցերը սկսվել էին հուլիսին, երբ փակվել էր Լիբանանի խոշոր աղբանոցը, և աղբը սկսել էին նետել փողոցներում։










