Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովին ԱՄՆ-ում հետմահու Ազատության մրցանակ է շնորհվել
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, Մոսկվայում փետրվարի վերջին սպանված Բորիս Նեմցովին ամերիկյան Ազատության մրցանակ (Liberty Award) է շնորհվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Վաշինգտոնի միջազգային հանրապետական ինստիտուտում:
Մրցանակը Նեմցովին է շնորհվել «հանուն կյանքի, որը նա նվիրեց Ռուսաստանում ժողովրդավարության զարգացմանը»։
Մրցանակը սենատոր Ջոն ՄքՔեյնի ձեռքից ստացել է հրապարակախոս, հասարակական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը:
Մրցանակակիր են դարձել նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բեյներն ու սուդանցի գործարար Մո Իբրահիմը։
Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներ Ուրմաս Պաետը, Կայա Կալլասն ու նրանց այլ գործընկերներ որոշել էին Բորիս Նեմցովին հետմահու պարգևատրել Անդրեյ Սախարովի անվան մրցանակով։










