Պուտինի աշխատանքային հանդիպման օրակարգում Հռոմի պապի հետ հանդիպում դեռ չկա. Պեսկով

14:05 • 10.09.15

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրակարգում դեռ չկա։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հռոմի պապի ու Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին։

 

Հիշեցնենք. ՄԱԿ-ում Վատիկանի դեսպանն ավելի վաղ ասել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում, հնարավոր է Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։ Նա նշել էր, որ զրույցին կարող է խանգարել միայն ռուս առաջնորդի ոչ ճշտապահ լինելը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը չի պատրաստվում կրկին սպասել Պուտինին, եթե նա ուշանա հանդիպումից, ասել էր Վատիկանի դեսպանը։

 

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ամեն ինչ ցայտնոտի մեջ է կատարվում, կոնկրետ այժմ նման հանդիպում օրակարգում չկա»,- ասել է Պեսկովը։