Քլինթոնը հայտնել է Պուտինի ամենագրավիչ հատկանիշը
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ ինչն է իրեն ամենից շատ գրավում:
«Ես հիանում եմ Պուտինի որոշ հատկանիշներով, բայց այն, որ նա կարող է վեր կենալ ու ասել. «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», յուրահատուկ գրավչություն ունի ինձ համար»,-նշել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Քլինթոնը նաև հավելել է, որ «պատկանում է մարդկանց այն դասին, որոնք կարծում են, որ Ռուսաստանի նպատակն ԱՄՆ-ի իշխանությանը դիմակայելն է ու բոլոր հնարավոր դեպքերում այդ երկրին «անկյուն» գցելը»։










