Իսպանիան ավելի քան 17.000 փախստական կընդունի

08:40 • 10.09.15

Իսպանիայի իշխանությունները համաձայնել են փախստականներ ընդունելու քվոտաներին, որոնք առաջարկել է Եվրոպական հանձնաժողովը և որոնք նախատեսում են 14.931 ներգաղթյալների ապաստանի տրամադրում, գրում է Корреспондент-ը։

 

Այսպիսով՝ Իսպանիան ապաստան կտրամադրի ընդհանուր 17.680 փախստականի, ներառյալ՝ 2.749 մարդու, որոնց Մադրիդն ընդունել էր դեռևս այս տարվա հուլիսին։

 

2015-ին ԵՄ-ի տարածք է արդեն ժամանել մոտ 340.000 փախստական։