Տավուշ. նռան և նռնակի գույներ
Տավուշ. «Մեր հայրենիքը Բարեկամավա՞նն է, թե՞ Նիկիտովկան». Ա դրվագ
Այս նյութի նախաբանում ես հաճույքով մի հազար անգամ կգրեի խաղաղություն բառն ու հաղթական վերջակետով կավարտեի ասելիքս, եթե անգամ ձեր միտքը ներբեռնվեր իմ խելագարության կանխավարկածը: Որովհետև ինչ գրես, երբ մտքումդ անընդհատ այս մինուճար բառն է միայն՝ խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն…
Որոշումս փոխեց մեր երիտասարդ վառ գրողներից մեկը՝ Նառա Վարդանյանը: Այն պահին, երբ ես տավուշյան զրույցների այս նոր շարքն էի սղագրում՝ վախով հետևելով սահմանից ստացվող սարսափազդու լուրերին, ահա այդ անպատեհ ժամին նա ինձ հարցազրույցի հրավիրեց և ինչպես ամենագեշ երազում է պատահում՝ դեմ տվեց աշխարհի թերևս ամենաբարդ հարցը: Այդ օրը ես չգիտեմ որերորդ անգամ կարդալով պատերազմի մասին տրված նրա հարցը, ի վերջո ծանր հիվանդացա: Ինչ ասել այդ անիծյալ հրեշի մասին: Ստում են նրանք, ովքեր ասում են, թե պատերազմն իբր քաղաքականության շարունակությունն է, հակառակը՝ հենց քաղաքականության պարտությունը, ավարտն է պատերազմը. երբ ամենաքոք լեզուն արդեն պապանձվում է ու ձեռքը տանում զենքին: Ամեն դեպքում պատերազմը հաստատ արական գոտի է, բայց քանի որ արդեն խոստացել էի պատասխանել մեր գրողի ցանկացած հարցին՝ հավաքեցի վերջին ուժերս, միացրի ձայնագրիչս ու սկսեցի խոսել: Այդ խոսքը, իհարկե, ծավալուն և միգուցե ահագին էլ հախուռն ստացվեց, որի մի փոքրիկ մասն ուզում եմ լինի այստեղ.
Պատերազմը կամացուկ է սկսվում՝ երբ անհարկի ուժ է կուտակվում որոշակի խմբերի ձեռքում, երբ բարոյական ճգնաժամ է մոլեգնում երկրում, երբ եղբայրն ուրանում է եղբորը, երբ մտավոր ընտրախավը սոված չմնալու ահից զանգվածաբար հանձնվում է որպես թղթի թափոն կամ մետաղի ջարդոն, երբ, ուղղակի, խաղաղությունը չի կարողանում բալանսի բերել կյանքի բնական ընթացքը,երբ խաղաղությունը չի զորում հավասարեցնել բոլորի իրավունքները: Իհարկե, մաստակը խթանում է հիշողությունը, և կարելի է տասնամյակներ շարունակ ծամել հարևանի հետ գենետիկ անհամատեղելիության առասպելը և երկու կողմում էլ մատը մատին չտալ, որ մեր այրվող տունը հանգցնենք, որ մեր երեխաներին չխորովենք այդ կրակի վրա: Եթե մենք այս տարիների ընթացքում ազնվորեն երկու կողմից էլ ցանկանայինք իսկապես ազատ տնտեսություն, ազատ կրթություն կամ ազատ մշակույթ զարգացնել, մենք հարևաններով մի կետում հաստատ կհանդիպեինք իրար և ակամայից կստեղծվեին միասնական աշխատանքային և ուրեմն նաև միասնական պատասխանատվության տարածքներ:
Արդյո՞ք կա պատերազմից խուսափելու այլ ելք: Ես չգիտեմ: Այս միտքն էլ իմը չէ, սա ինձ հուշեց Տավուշի սարում ինձ հանդիպած չոբան ախպերս, բայց նա ավելի կարճ ու դիպուկ ձևակերպեց՝ «Եթե մեկն ուտում ա, մեկը նայում՝ դրա վերջը կռիվ ա»:
Եթե մեկն ուտում ա, մեկը նայում՝ դրա վերջը կռիվ ա
-Բարև Ձեզ:
-Այ շատ բարև, էդ ի՞նչ գործով եք, ո՞ւր եք գնում:
-Գնում ենք մարդ գտնելու, մարդ, որ հետը զրույց անենք:
-Հա՞, դե ես անասունի քամակին նայող չոբան մարդ եմ, իմ խոսքը չի անցնի. լեզու կա է՜, որ վարում, ցանում ա, հետևից ձի նստես չես հասնի…
-Բայց ես զուռնաչի չեմ ուզում է՜, որ մի հանգի տակից-գլխից փչում ու փչում ա…
-Դե էս սարում ոչ զուռնաչի կա, ոչ՝ դհոլչի, հաշվով անասուն ա, տանում ենք սարը՝ բերում: Հիմա սրանք ենք տան տղամարդը, տունը սրանք ենք պահում, ում ոտը բռնել ա խոպան ա գնացել, բայց սրանց սամալյոտ թողնող չկա, թե չէ սրանք էլ էին իրար ճմռելով Ռուսաստան հասել:
-Դե հենա կարգին զրույց ենք անում, արի էս փափուկ քարին էլ նստենք: Քո կարծիքով, նորից կռիվ, պատերազմ կլինի՞:
-Եթե մեկն ուտում ա, մեկը նայում՝ դրա վերջը կռիվն ա: Ուզում ա անասուն լինի, ուզում ա՝ մարդ, ուտել ա ուզում, չես տալիս՝ հարու ա տալու, թե քեզ սպանի: Որ կռիվ չես ուզում, դե հացը ճիշտ, արդար բաժանի. տանձն ինձ, խնձորն ինձ, էս սարն իմն ա, էս ձորն իմն ա՝ մնացողն էլ, թող գնան էս սարից ընկնեն տակը: Էս ա: Էս շունը, որ սաղ օրը կողքս սալդաթի պես կանգնած ա, մի օր ուտելու բան չլինի, շուռ կգա իմ վրա, ինձ էլ կուտի: Էհ, չգիտեմ, ժողովրդի կողմը չեն նայում, էս գործ չի, որ իրանք են անում: Թուրքն ինչ ա է՜, դուրս գա դեմս էս ձեռներովս էլ կխեղդեմ…
-Բայց մինչև երբ պիտի իրար խեղդենք, իրեն էլ է մի մայր բերել, բոլոր մարդիկ էլ նույն բանն են էլի ուզում էս աշխարհում՝ հանգիստ ու խաղաղ ապրեն, առողջ լինեն, երջանկանան: Ախր սահմանի բերանին մեր երեխաներն են…
-Էհ, ասում ես ու թողնում՝ էդ հենց իմ դարդն ա: Եթե ուզում ես ճիշտն իմանալ՝ հարայը հենց Երևանից տվեցին, ամեն ինչ իրարոցով գցեցին: Կռվով բան չի լինի: Այ ես մի պուլիմյոտ ունեմ՝ գնում ա էն մեկն էլ մի ռակետ առնում, այ ես հարյուր տանկ ունեմ, էն մեկն էլ գնում հազարն ա բերում: Արյունն արնով չի լվացվի: Բայց դրանց ուզածն էլ ախր էս կովը չի, որ տանես տաս էն Նաջարյանի նման , նա կատաղել ա, սարն էլ հետն ա ուզում, ի՞նչ անես բա: Հիմի էս սարը տեղից շարժել կլինի՞. էս սարը Աստված ստեղ ա դրել, Աստծու վերքուդիրքը խառնել կլինի՞: Թող գան բարիշեն, պրծնեն, բայց նրանք ախր մեր Աստծու հետ բարիշ չեն…
-Բայց դե մի առվով որ ջուրը գնացել է, պիտի որ էլի գնա, չէ՞:
-Էհ, ես ինչ իմանամ է, ես իսկի իմ գլխի տեղը չեմ իմանում.ես վեր կացա. կնստեի, բայց անասունը կգնա կկորի՝ շառի տակ կընկնեմ: Բարի ճանապարհ ձեզ…
-Դե սպասի գամ հետդ, միասին զրուցելով բարձրանանք:
-Հե, հե՜յ, ես կնիկն առնեմ դիերեմ սարը՞: Էս սարը կծնի: Բըռռը՜-բը՜ռռռ…տեսար քո զուռնաչիությունը ինչ օյին դրեց գլխիս, բըռռռը՜…ճամփեն փակեց է՜, փակե՜ց…եկել ա չոբանին ա հարցեր տալիս, գնա մեծամեծերին հարցրու, ասա՝ զավոդում սպիտակ խալաթ հագնող ընկեր Արտավազդը խի՞ ա դառել չոբան Արտո՝ ընկել էս էծերի հետևից, խի՞…բըռռը՜:
Պոլնի հայրենասիրական մոմենտ ա. ռեխ շաղ տալի չի էս դրությունը
-Ալո, Ալո՜…
-Այո, լսում եմ:
-Դե հիմա լսի՝ տես քեզ ինչ եմ ասում.դրությունը սրված ա՝ քեզ հետ գյուղապետն ա խոսում: Էն ինչ որ ես ասի, դու էլ գրեցիր, սաղ ջնջում ես, հեչ անում: Էլ հարցեր չտաս, վերջ, պոլնի խրված ենք, ռեխ շաղ տալի չի էս դրությունը:
-Պարոն գյուղապետ…
-Անունս, անունս չտաս՝ սըսսս…թուրքը հենա կախված էս հեռախոսից, հենա գիծս մտած լսում ա, որ դվերի՝ դալաժիտ անի: Էդ ղամազները ուզում են գնանք մի հատ էլ վերջնական ռեխները ջուր անենք, սաղ Կասպից ծովը վեդրո-վեդրո շուռ տանք գլխներին…
- Խնդրում եմ, ինձ էլ լսեք մի րոպե…
-Էլ ձեզ ինչ լսենք, ստեղ էլ լրագրողի անելի գործ չկա: Էդ գիտե՞ս, որ ասում ա՝ հենց թնդանոթները կրակում են, մուսաները սուս են կենում: Զոռով էլի ինձ ուզում ես խոսացնես…իմ հեռախոսի զապիսներով դրանք մի թազա Ղուրան են հիմա գրել: Էլ հարցուպատասխան չկա, ջնջում ես ու վերջ:
-Պարոն գյուղապետ, ես հասկանում եմ, որ դրությունը սրվել է, բայց Դուք գյուղի խնդիրներից եք հիմնականում խոսել, էդտեղ ի՜նչ ռազմական գաղտնիք կա:
-Ես հենա տեղով մեկ ռազմական գաղտնիք եմ էլի. էս մոմենտը ռեխ ծռելի մոմենտ չի: Կասեն գյուղը հենա ռմբակոծության տակ սա ջրի, գործատեղի հարցն ա մեյդան գցում: Էդ ինձ սազական չի: Հիմա պոլնի հայրենասիրական մոմենտը պիտի խոդի տաք, պոլնի, ժողովրդի դուխը պիտի բարձրացնեք: Հենա դեպուտատը դեպուտատի հետևից ա գալիս:
-Գալիս են, որ ի՞նչ անեն:
-Գալիս են, որ ժողովրդին թև տան՝ ինչի են գալիս:
-Բայց եթե գյուղը ջուր ու ճանապարհ չունի, դեպուտատի տված թևն ո՞ւր առնի թռնի:
-Վերջ, վերջ. էլ հարցուպատասխան չկա:Գիտեք, թե սահմանամերձ գյուղ ղեկավարելը խաղուպար ա:Ստեղ կապդ կտրում եմ:
-Պարոն…
-…
Բոևիկ չեն նայո՞ւմ՝ հաղթողն արդեն չեմպիոն ա, պիտի մուսկուլ ցույց տա
-Քանի՞ տարեկան ես:
-Ութ:
-Էսօր ի՞նչ ես կերել:
-Մի զադ էլ ա:/ Ոչ մի բան.Վ.Ս./
-Լավ հիշի, մի բան հաստատ կերած կլինես:
-Հա, հիշեցի, երկու ձու եմ կերել:
-Բա որ ասում եմ…
-Յա, հարցերը արագ ես է՜ տալիս. պիտի մտածես, որ ճիշտը ասես:
-Դե հիմա լավ մտածի ու ասա՝ էսօր դպրոցում ի՞նչ ես սովորել:
-Ինչի՞ց:
-Ասենք՝ հայերենից:
-Տողադարձ, ասացվածք:
-Դե մի ասացվածք ասա:
-Ը…Շունը շան միս չի ուտի:
-Ապրես: Իսկ դա ի՞նչ է նշանակում, դրա իմաստն ի՞նչ է, դասատուն բացատրե՞ց:
-Հա, շներին չի կարելի սպանած:
-Բա ո՞ւմ է կարելի սպանել:
-Թուրքերին՝ ո՞ւմ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև հենց մենք քնում ենք, իրանք մեր տները, բանը սաղ բամբիտ են անում, մեր սալդաթներին սպանում են. հենա մեր հարևան Գուգո ձյաձին սպանեցին, հոնի էր գնացել…
-Դպրոցում էս բաների մասին շա՞տ եք խոսում: Դասատուներն ի՞նչ են ասում:
-Դասատուն էլ ա էլի վախենում, հենց մի հատ էն կողմից կրակում են շուտ տանում ա…էն բանի անունն ինչ էր է՜, էն որ շունչդ կտրում ա, էն, որ թուրքի գյուլլեն չի կարում ըտեղ մտնի, հա, հա՝ ապաստարան: Մեզ ապաստարան ա վռազ տանում:
-Բա որ գնում եք ապաստարան, դասատուները ձեզ հետ այնտեղ ի՞նչ են խոսում, ի՞նչ են ասում:
-Դե ասում են՝ դիք կանգնեք, չծիծաղեք, չխոսաք:
-Բայց դուք այնտեղ ծիծաղո՞ւմ եք:
-Կեսը լացում ա, կեսը՝ ծիծաղում, ես ինչ եմ իմանում: Ես ծիծաղում եմ:
-Ինչի՞ վրա ես ծիծաղում:
-Դասատուների վրա:
-Վայ, ինչո՞ւ:
-Դե համ ասում են մենք թուրքին հաղթել ենք արդեն, համ էլ՝ վախենում են: /Ծիծաղում է.Վ.Ս./ Իրանք բոևիկ չեն նայո՞ւմ, որ արդեն հաղթում ես, իրանք ենք քեզնից վախենում, հաղթողը արդեն չեմպիոն ա, խի՞ պիտի վախենա:
-Ես չգիտեմ, դու գիտե՞ս:
-Հա, ոնց չգիտեմ ՝ իրանք որ մի հատ խփում են, չեմպիոնը պիտի մի հատ մուսկուլ անի, մի հատ էլ են խփում՝ այ էդ վախտ պիտի նենց ուդառ անի, որ սրանց պառկացնի տափին: Չեմպիոնը կարա մի ձեռով էլ տասը հոգու տափին պառկացնի:
-Այ բալա, բա թուրքն էլ քեզ պես լավ, սիրուն երեխաներ ունի, ասում ես՝ շունը շան միս չի ուտի, բա մարդը մարդու միս կուտի՞: Կռիվը լավ բան չի ախր…
-Դու էլ ես վախենո՞ւմ:
-Հա, բա ինչ եմ անում:
-/Ծիծաղում է.Վ..Ս./ Արխային կաց, մերոնք ուժեղ են, որ ուզեն մի րոպեի մեջ դրանց կհաղթեն: Հենա իրանք իրար հետևից տասը-քսան հատ խփում են, բայց որ մերոնք մի հատ աբարոտկա են ֆռռում իրանք միանգամից սսկվում են: Մի հատ է՜, մի հատ: Պապաս ասում ա՝ հենա մերոնք մի քարով դրանց բոլոր ձվերը ջարդեցին: /Ծիծաղում է.Վ.Ս./ Մեր սալդաթները հիմա մի հատ նենց ուժեղ կոճակ ունեն, որ ձեռները դնեն էդ կոճակին՝ սաղ թուրքերին մի ժամում կվերացնեն: Մի ժամ եմ ասում է՜, մի րոպե:
-Բա էդ քեզ ո՞վ է ասել, որտեղի՞ց գիտես:
-Էդ ես գիտեմ, սենց ռակետի պես բան ա, կոճակն էլ հենա ձեռքներին: Բաց ա թողնում, թե չէ՝ պո՛ւհ-պո՛ւհ, մեկ էլ սաղ թուրքերը չկան, մենք էլ մեզ համար հանգիստ, սիրուն ապրում ենք:
-Քո կարծիքով, հանգիստ, սիրուն ապրելը ո՞րն է, քեզ՝ օրինակ, ի՞նչ է պետք, որ հանգիստ, սիրուն ապրես:
-Էն ա, որ էս թուրքերին գլխներիցս ռադ անենք, հանգիստ, սիրուն կապրենք, էլի:
-Բա լավ, ի՞նչ են ուզում նրանք մեզնից:
-Չգիտե՞ս, խի՞ ես ավելորդ տեղը հարցնում:
-Դե ես իմ ձևով գիտեմ, ուզում եմ իմանամ՝ դու ոնց գիտես:
-Իրանք ուզում են՝ մեր տները փլեն, բայց խելք չունեն, կրակում են պատուհաններին, բայց տունը հողի մեջ ա, խորն ա, էդ ոնց են կրակելով հողի մեջից հանելու տները:
-Հա, իսկապես…
-Բա որ ասում եմ՝ մի վախեցի…
Մեր հայրենիքը Բարեկամավա՞նն է, թե՞ Նիկիտովկան
-Տիկին Ազատյան, Դուք Բարեկամավանի դպրոցի տնօրենն եք, մի գյուղի, որը Ադրբեջանի հետ շուրջ 17 կմ սահման ունի, համարյա պատկից է հարևանի երեք խոշոր գյուղերին: Պարզ է՝ սա ինչ է նշանակում, դրա համար էլ ես չեմ ուզում Ձեզ հարցեր տալ. ես ուզում եմ խորհրդակցել Ձեզ հետ՝ մենք կարծես, գիտենք ինչ անել պատերազմում, պատերազմում՝ ինչպես պատերազմում, բայց ինչ անել այս փխրուն խաղաղության հետ…երբ սահմանն անընդհատ ցնցվում է՝ ցնցելով մեր երեխաներին, բոլորիս:
-Ինչ ասեմ, այ սիրելիս, համարյա էդպիսի օր չկա, որ մենք կրակոցներ չլսենք, դպրոցն էլ ուղիղ՝ սահմանի բերանին, հենց կրակում են ամբողջ դպրոցը դղրդում է: Երբ իրավիճակը սրվում է բոլորը կարծես, միայն այդ պահին են մեզ հիշում, հենց մի քիչ խաղաղվում է՝ մեզ մոռանում են: Ախր այս գյուղում հարցեր կան, որոնք ամենահրատապ ձևով լուծում են պահանջում: Բայց արդեն ամաչում ենք այդ մասին ևս մի անգամ ասել: Անկեղծ մի բան ասեմ, ես արդեն ամաչում եմ, որ այս գյուղն այսքան շատ եմ սիրում, այդ սիրո մասին խոսելիս էլ եմ արդեն անհարմար զգում: Այս գյուղն այնքան շեն ու ծաղկուն էր. 8 -ամյա դպրոց ենք ունեցել 360 աշակերտով, հիմա՝ 12 -ամյա և ընդամենը 23 աշակերտ: Երբ ես աշակերտ էի՝ երեք հոգով մի սեղանի մոտ էինք նստում, այդքան սեղանաթոռ չկար: Երազում էինք մի ընդարձակ, լուսավոր դպրոցի մասին: Հիմա էլ դա կա՝ մարդ չկա: Այս բոլորը պատերազմի և այս փխրուն խաղաղության հետևանք է, քանի չի հաստատվել վերջնական խաղաղությունը, վիճակը չի կարող մխիթարական լինել:
-Բայց ախր ոչ մի երկրի խաղաղություն չեն նվիրում. խաղաղությունը մի բան է, որ ձեռք է բերվում աշխատանքով, աշխատանքի խրամատները զօրուգիշեր փորելով: Պատերազմը հենց այնպես, քըշ անելով չես հեռացնի,չէ՞: Բայց ձեր գյուղում կոնկրետ մի դպրոց է, մի գյուղապետարան: Բա լավ, այս մարդիկ ինչպե՞ս են ապրում, երբ հողերն էլ կրակակետի տակ է…
-Իհարկե, առանց աշխատանքի չի լինի: Դրա համար էլ բոլորը գալիս են ու ինձնից են աշխատանք ուզում: Արդեն բանը հասել է այնտեղ, որ ծնողները գալիս շանտաժ են անում, ասում են՝ կամ մեզ էլ մի աշխատանք տուր, կամ՝ երեխաներին հանում ենք դպրոցից, մենք էլ քոչենք էստեղից: Հա, շատ կուզեի բոլորին էլ օգնել, բայց ընդամենը 23 աշակերտ է ու 12 ուսուցիչ: Գիշերները գնում հաշվում եմ, քանիսը գնաց, քանիսը մնաց. ես այս պահին ընդամենը 16 ընտանիք ունեմ, որ երեխա է դպրոց ուղարկում: Մեկին որպես պահակ եմ ընդունել, մյուսին՝ որպես հավաքարար: Ուրիշ ինչ կարող ես անել, չգիտեմ:
-Բայց գյուղացիների հետ խոսեցի և, փառք Աստծո, գյուղը լքելու տրամադրություն չշոշափեցի կարծես:
-Այո, արտահոսք չկա այս պահին: Գնացողը գնացել է, իսկ այս մարդիկ պինդ մնում են, արմատակալած են այս հողում, անգամ այսքան ռմբակոծությունները չկարողացան նրանց պոկել իրենց արմատից: Բայց այս մարդիկ կարող են չէ՞ գոնե խմելու ջուր ունենալ իրենց տներում: Մինչև հիմա իսկի դպրոցը խմելու ջուր չունի. գնում ենք մի 10-15 լիտր տարաներով աղբյուրից բերում, որ երեխաները ծարավ չմնան: Անձրևաջուր ենք հավաքում, որ դպրոցի հատակն ու զուգարանը մաքրենք: Այս գյուղը երկնքից կախված մի հրաշք է, ինչու պիտի այստեղ այդքան խաչված, փակ դռներ լինեին: Պիտի հարցի դիվանագիտական ճանապարհը գտնել, վերջ տալ այս պատերազմին, թե չէ այս գյուղերն արդեն ուժասպառ են լինում, մարդը չի կարող այսքան տարի դիմակայել այս ռմբակոծություններին՝ ոչ ֆիզիկապես, ոչ էլ ՝ հոգեպես:
-Ես ապշեցի, երբ իմացա, որ Դուք մեկ աշակերտանոց դասարան ունեք, փաստորեն Դուք էլ մտնում եք դասարան, ողջունում այդ մեկ աշակերտին, լրացնում մեկ աշակերտանոց մատյանը, ամեն օր այդ մեկին կանչում գրատախտակի մոտ…ինչպես ամեն ողբերգական բան, խորքում ահագին կոմիզմ ունի:
-Ինչ ասեմ, սա նաև իմ անձնական ողբերգությունն է, մի օր էլ երևի էդ գնդակներից մեկը ինձ կհասնի, բայց պատրաստ եմ, դրան էլ եմ պատրաստ: Ես իրավունք չունեմ գնամ այստեղից: 29 տարեկան էի, քաղաքից հետ եկա գյուղ, էն ամենածանր պատերազմի պահին, երբ շատերը փախած գնում էին այստեղից: 92 թվականի դեկտեմբերի 29-ին մեր գյուղը 200 գրադի արկ ա ընկել ու հենց այդ կեսօրին ես հետ եկա. տեսա՝ հորս առաջից ադրբեջանցիները 6 խոշոր անասուն են տարել, հետո երկու ցուլիկները խփեցին դաշտում, խոզերին սպանեցին, վերջին ոչխարները գողացան ու մեզ լրիվ դատարկեցին: Հայրս մի կերպ զինված բանդայի առաջից փախավ, հասավ տուն ու ծանր հիվանդացավ: Անզեն մարդ մի ամբողջ զինված բանդայի առաջ: Նա սրտի ծանր հիվանդություն ստացավ ու դեռ 60 տարեկան էլ չկար, որ մահացավ: Չկա մի ընտանիք, որին էս պատերազմը մի մեծ հարված հասցրած չլինի: Եղբորս երեխաներին էի խնամում, հարսս ծանր հիվանդ էր, հետո ես հիվանդացա, վիրահատվեցի: Ընտանիք էլ չկազմեցի, եթե երեխա չես կարողանալու բերել՝ էլ ինչ ընտանիք: Էդ բոլորի մեղավորը պատերազմն էր: Հիմա էլ կյանքս անցավ, արդեն 55 տարեկան եմ: Բացի դպրոցից, իմ տունն էլ է հենց սահմանի բերանին, տան մուտքը հենց իրենց դիրքերին է նայում: Ահա իմ կյանքը…ասենք ես՝ հեչ, ես կարևոր չեմ, բայց այս սերունդն ի՞նչ անի, բավական չի՞:
-Տխրեցի, սիրելիս, շատ տխրեցի…բա ի՞նչն է Ձեզ ոգևորում, ուժ տալիս:
-Իմ գյուղը, իմ 23 երեխաները, իմ այս դպրոցը, որի առաջ վերջապես շինանյութ տեսա փռված: Շատ ենք ուրախացել, որ դպրոցի առաջ վերջապես այսքան տարիներ հետո պաշտպանիչ պատ են կառուցելու: Մեր սպորտդահլիճն ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ էր:Ամեն տարի ապակի էինք փոխում, ապակի որ չէր լինում էն պոլիէթիլենային թաղանթներն ենք փակցնում, բայց մի քանի օր է, ինչ փորման աշխատանքները սկսել են: Վերջապես երեխաներին կարող ենք հանգիստ սպորտդահլիճ տանել, դա մեծ, շատ մեծ օգնություն է դպրոցին: Բոլորին դա շատ ոգևորել է…
-Ընդամենը մեկ պատ և այսքան ոգևորություն…Բայց հիմա կրկին գալիս է բաժանարար պատերի կառուցման ժամանա՞կը, թե՞ այսքան տարի անց մենք պիտի հակառակը՝ քանդեինք այդ պատերը և վերջ տայինք այս թշնամանքին, այս անվերջանալի պատերազմին, որը տարել և տանում է մեզնից բառացիորեն ամեն ինչ:
- Ելքը խաղաղությունն է, այլ ելք չկա: Բայց Պուտինը մեզ 200 միլիոնի զենք է տալիս, նույն պահին Լավրովը Ադրբեջանին է նույն զենքը տալիս: Թող ժողովրդին իրար մոտ բերեն, կապեր ստեղծեն նրանց միջև, ոչ թե զենքը դնեն ձեռքներին՝ թե գնացեք իրար սպանեք: Մեծ քաղաքագետ պետք չէ լինել, հասկանալու համար Ռուսաստանի այս հրահրիչ խաղը: Ասա հարևաններն էլ հասկանան , իրենց ուղեղը մտցնեն, որ երկու ժողովուրդներն ավելի լավ է իրար հետ լեզու գտնեն ու խուսափեն այս ավերիչ պատերազմից: Ուրեմն , ո՞ւմ է ձեռնտու այս պատերազմը, կարծեմ երկու կողմի խաղաղ բնակիչներին էլ պետք չէ իրար կրկին ու կրկին կոտորել: Էդ ո՞նց պատահեց, որ այսօր Ստավրոպոլի երկրամասի գյուղերից մինչև Բելգորոդի երկրամասի Նիկիտովկա գյուղում ավելի շատ բարեկամավանցի կա, քան իր իսկ հայրենիքում: Նիկիտովկա՞ն է մեր հայրենիքը, թե՞ Բարեկամավանը:
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի