Թբիլիսիում ակտիվիստները պատռել են ռուսական դասագրքերը

14:55 • 10.09.15

Լուսանկարը՝ Newsgeorgia.ge-ի

 

Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ռուսաստանի։ Այն կազմակերպել են «Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստները, որոնք հանդիսանում են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, հաղորդում է interfax.ru-ն։

 

Կազմակերպության ակտիվիստները ցուցադրաբար պատռել են ռուսական «Ինտելեկտ» դպրոցից առգրավված աշխարհագրության դասագրքերը, որոնցում Ղրիմը ներկայացված է որպես ռուսական օբյեկտ, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ։

 

Ցուցարարները հայտարարել են, որ այսկերպ արտահայտում են «Ռուսաստանի կողմից այդ տարածքների շրջափակման և ռուսական քարոզչության անընդունելիությունը»։

 

Թբիլիսիի իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։