Լաս Վեգասի օդանավակայանում հրդեհված ինքնաթիռը՝ լուսանկարներով
Լաս Վեգասի օդանավակայանում երեկ թռիչքից առաջ հրդեհվել էր Լոնդոն մեկնող British Airways ավիաընկերության ինքնաթիռը։
Boeing 777 օդանավից արագ տարհանվել էր 170 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմի անդամները։ Տուժել էր մոտ 14 մարդ, գրում է The Daily Mail-ը։
Մինչ British Airways ավիաընկերությունից հայտնել են, որ դա դժբախտ պատահար է եղել՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, մասնագետները նշում են, որ, կարծես, շարժիչն է հրդեհվել թռիչքի ժամանակ։
63-ամյա օդաչու Քրիս Հենքեյը, ով աշխատում է ավիացիայում արդեն ավելի քան 40 տարի, հերոս է համարվում, քանի որ նա կարողացել է կանգնեցնել օդանավն ընդամենը 9 վայրկյանի ընթացքում։
The Daily Mail-ը ներկայացնում է ֆոտոշարք դեպքի վայրից.






















