Մեքքայում շինարարական կռունկն ընկել է մուսուլմանների ամենասրբազան մզկիթի վրա. կա 87 զոհ (լուսանկարներ)
Russia Today-ը ահազանգում է, որ Մեքքա քաղաքում շինարարական կռունկ ընկել է Ալ-Հարամ մզկիթի` Մեքքայի Մայր մզկիթի վրա:
Աղետի հետևանքով առնվազն 87 մարդ է զոհվել: ԶԼՄ-ները հայտնում են նաև տասնյակ վիրավորների մասին, հրապարակում լուսանկարներ դեպքի վայրից: Զոհերը ուխտավորներ են:
Ալ-Հարամ մզկիթը աշխարհի ամենամեծ ու գլխավոր մզկիթն է, որի ներսում գտնվում է իսլամի գլխավոր սրբությունը` Քաաբան:
ԶԼՄ-ների տվյալներով` կռունկի անկման պատճառ են համարում ուժեղ քամիներն ու անձրևները: Սոցցանցերը սական լուսանկարներ են տարածում, որոնց համաձայն կռանն ընկել է կայծակի հարվածից:



















