ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամներն այցելել են ամիսներ առաջ ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղեկացրել է, որ գերին և նրա մերձավորներն աշխատակիցների միջնորդությամբ տեղեկություններ են փոխանակել:
Հուսեյնովան նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն այցելում է ձերբակալվածներին, որպեսզի մոնիթորինգ իրականացնի նրանց պահելու, նրանց հետ վարվելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև այդ մարդկանց օգնի կապ հաստատել հարազատների հետ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում:










