Բարսելոնայում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` ի սատարում Կատալոնիայի անկախության

21:26 • 11.09.15

Russia Today-ը հայտնում է, որ Բարսելոնայում հարյուր հազարավոր մարդիկ են փողոցներ դուրս եկել:

 

Այս կերպ Բարսելոնայի քաղաքացիները իրենց սատարումն են հայտնում Կատալոնիայի անկախացմանը:

 

Այս ակցիան տեղի է ունենում Կատալոնիայում նոր հանրաքվեի նախաշեմին, որով նախատեսվում  է հասնել Իսպանիայից այդ երկրամասի անկախացմանը: