Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է 50-ամյակը

13:19 • 11.09.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, գրում է Al Arabiya-ն` ներկայացնելով կենսագրական հակիրճ անդրադարձ։

 

Մասնագիտությամբ ակնաբան Ասադը ծնվել է 1965թ.` մայրաքաղաք Դամասկոսում: Ապագա նախագահը բարձրագույն կրթություն է ստացել Լոնդոնում, որտեղ բնակվել է մինչ 1984թ.: Ավելի ուշ` 1994թ., նրան հետ են կանչել հայրենիք, որպեսզի ավագ եղբոր անսպասելի մահից հետո նա նախապատրաստվի ու որոշ ժամանակ անց հորից «ժառանգի» նախագահի պաշտոնը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ Ասադի հոր` Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու էր նրա ավագ որդին` Բասիլ ալ-Ասադը: Սակայն նա զոհվել է ավտովթարի պատճառով, և հայրական իշխանության ժառանգն ինքնըստինքյան դարձել է Բաշար ալ-Ասադը։

 

2000թ. նա ընտրվել է երկրի նախագահ և նույն տարում ամուսնացել Ասմա ալ- Ասադի հետ: Նրանք ունեն 3 երեխա։