Բեռլուսկոնին Ղրիմ է ժամանել

15:26 • 11.09.15

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմ է ժամանել, հաղորդում է РИА Новости-ն։

 

Նշվում է, որ իտալացի քաղաքական գործիչը թերակղզի է ժամանել մասնավոր այցով, սակայն նա պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Պուտինը նախկինում հայտարարել է, որ Բեռլուսկոնիի հետ երկար տարիների աշխատանքի ընթացքում նրանց մոտ բարի, ընկերական հարաբերություններ են ձևավորվել։

 

Հունիսի վերջին Բեռլուսկոնին մասնավոր այցով եկել է Ալթայ՝ Պուտինի հետ հանդիպման, մինչ այդ նրանք հանդիպել են հունիսի 11-ին Ռուսաստանի նախագահի՝ Իտալիա կատարած այցի ժամանակ։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բեռլուսկոնիին ջերմ ընդունելություն են խոստացել Ղրիմում։

 

«Ղրիմն անհամբեր սպասում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին»,- հայտարարել է Ղրիմի պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։