Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հացադուլ է հայտարարել բանտում
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչանա (Բաչո) Ախալայան երկրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը կալանավայրում, գրում է lenta.ru-ն։
Նա բողոքում է Թբիլիսիի քաղաքային դատարանի գործողությունների դեմ, որը հերթական անգամ հետաձգել է 2011 թվականին Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող գնդապետ Սերգո Տետրաձեի սպանության մեջ ներգրավվածության մեղադրանքով նրա գործի քննությունը։
Ախալայայի խոսքով՝ նա հացադուլի այլընտրանք չունի։
Նրա փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարել է լրագրողներին, որ իր պաշտպանյալը պահանջում է հնարավորինս արագ նշանակել դատական քննությունը, քանի որ «գնդապետ Տետրաձեի մահվան մեջ իր ներգրավվածության մասին գործով դատավարությունը չի նշանակվում արդեն մեկ տարուց ավելի»։










