Գերմանիայում անհայտ անձինք փախստականների ևս մի ապաստարան են հրդեհել
Լուսանկարը՝ AP Photo/Jens Meyer-ի
Գերմանիայում փախստականների հերթական ապաստարանն է հրդեհվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Դատարկ բնակելի շենքի սեփականատիրուհին առաջարկել էր օգտագործել այն փախստականներին բնակեցնելու համար։ Սակայն նախորդ գիշեր անհայտ անձինք հրդեհել են այն։ Ոստիկանությունում չեն բացառում, որ դա արվել է ազգամիջյան ատելության դրդապատճառներով։
Վնասը կազմել է 25.000 եվրո։ Ոչ ոք չի տուժել։
Վերջին շրջանում Գերմանիայում փախստականների հոսքի ֆոնին հաճախակիացել են հարձակումները փախստականների կենտրոնների վրա։ Որոշ տվյալներով՝ նախորդ տարի աջակողմյան ծայրահեղականները 162 անգամ հարձակվել են ապաստարանների վրա։










