Հունգարացի լրագրողը պատասխան կտա անչափահաս ներգաղթյալին ոտքով հարվածելու համար (տեսանյութ)
Լուսանկարը՝ nytimes.com-ի
Հունգարիայի Սեգեդ քաղաքի դատախազությունը քննչական գործողություն է սկսել լրագրող Պետրա Լասլոյի նկատմամբ, ով կասկածվում է խուլիգանության համար։ Դատախազություն են դիմել 2 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
Պատճառ է դարձել հասարակության վրդովմունքն առաջացրած տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է կին օպերատորը ոտքով հարվածում ներգաղթյալներին, գրում է Deutsche Welle-ն։
Մասնավոր N1TV առցանց հեռուստաալիքի աշխատակցուհուն արդեն հեռացրել են աշխատանքից՝ անպարկեշտ վարքի համար։ Միջադեպը տեղի է ունեցել հունգարա-սերբական սահմանի մոտակայքում։
Պետրա Լասլոն ոտքով հարվածել է երեխային գրկում վազող ներգաղթյալին, ով ընկել է և գցել երեխային։ Բացի այդ, հոլովակում երևում է՝ ինչպես է լրագրողը հարվածում դեռահաս փախստական աղջկա։










