Հունգարացի լրագրողը ներողություն է խնդրել փախստականին հարվածելու համար

18:05 • 11.09.15

Հունգարական N1TV ալիքի նախկին աշխատակից Պետրա Լազլոն, ում լրագրողները ֆիքսել էին փախստականներին հարվածելիս և նրանց առաջ ոտք գցելիս, ներողություն է խնդրել, գրում է lifenews.ru-ն: Լրագրողը բացատրել է իր տեղի և արտասահմանյան մամուլում իսկական սկանդալ առաջացրած իր արարքը շոկի զգացումով: Լազլոն նաև հերքել է ռասիզմի մեջ բոլոր մեղադրանքները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունգարուհին աջ ծայրահեղական հայացքներ ունի:


«Հարյուրավոր ներգաղթյալներ ճեղքեցին ոստիկանական պատնեշը, նրանցից մեկը վազեց դեպի ինձ և ես վախեցա»,- ասված է Magyar Nemzet թերթի կայքում հրապարակված լրագրողի նամակում: - Այդ ժամանակ ինչ-որ մի բան աշխատեց ինձ մոտ, ես պարզապես մտածում էի, որ հարձակվում են իմ վրա և ես պետք է պաշտպանեմ ինձ: Դժվար է լավ որոշումներ կայացնել այն ժամանակ, երբ մարդիկ խուճապի մեջ են:


N1TV-ի նախկին աշխատակցուհին հավելել է, որ պատրաստ է իր վրա վերցնել իր գործողությունների պատասխանատվությունը, սակայն հավելել է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները չափազանցություն են:


«Ես անսիրտ չեմ, ռասիստ չեմ, ով հարվածում է երեխաներին: Ես արժանի չեմ զրպարտության կամ մահվան սպառնալիքների: Ես պարզապես փոքր երեխաների գործազուրկ մայր եմ: Ես իսկապես ցավում եմ»,- գրել է նա նամակում:


Հունգարական ալիքի օպերատոր Պետրա Լազլոյին հեռացրել են աշխատանքից Սերբիայի հետ սահմանի շրջանում փախստականների մասնակցությամբ սկանդալային միջադեպից հետո, երբ նա հարվածել է և ոտքը դրել վազող փախստականների առաջ: