Ղրղզստանի բնակչին ձերբակալել են՝ ծայրահեղական նյութերի տակ դրված «լայքերի» համար

17:14 • 11.09.15

Ղրղզստանի հարավային Օշի մարզում ձերբակալվել է 20-ամյա բնակիչ, ով քննության տվյալների համաձայն՝ like («հավանել») է դրել սոցիալական ցանցերում կրոնական-ծայրահեղական բովանդակությամբ նյութերի տակ, գրում է lenta.ru-ն:

 

Իրավապաշտպանների համաձայն՝ 20-ամյա Աբդուլո Նուրմատովը սեպտեմբերի 9-ին տեղափոխվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Ակտիվիստները որոշել են պաշտպանել ձերբակալվածին, քանի որ նրանց տեղեկություններով՝ Նուրմատովին «խոշտանգել են խոստովանական ցուցմունքներ ստանալու համար»:

 

Ազգային անվտանգության պետական կոմիտեի Օշի մարզային վարչությունում իրենց հերթին նշել են, որ օգոստոսի վերջից ինտենսիվ մոնիթորինգ են իրականացնում սոցիալական ցանցերում և բացահայտում են առավել ակտիվ օգտատերերին, ովքեր հետաքրքրվում են կրոնական թեմաներով: Հենց այդպես է իրավապահ մարմինների ուշադրության տակ հայտնվել Նուրմատովը։

 

Երիտասարդին ձերբակալել են 48 ժամով։ Մոտ ժամանակներս դատարանը կսահմանի նրա խափանման միջոցը։