Հարավկորեացուն դատապարտել են 12 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ դեսպանի վրա հարձակման համար
Սեուլում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտի վրա հարձակված Կիմ Գի Չժոնին, գրում է lenta.ru-ն։
Մեղադրական կողմը նրա համար խնդրել է 15 տարվա ազատազրկում: Դատարանը համարել է, որ հարձակումը սպառնացել է դիվանագետի կյանքին: Միևնույն ժամանակ, հանվել է ժողովրդավարության և ազատության հիմնադրույթները տապալելու փորձի մեղադրանքը։
Արդարադատությունը նաև չապացուցված է համարել Հյուսիսային Կորեայի հետ Կիմ Գի Չժոնի կապը։
Այս տարվա մարտին Կիմ Գի Չժոնը Մարկ Լիպերտին վնասվածքներ է հասցրել աջ այտի, ձախ ձեռքի և մատների շրջանում 25-սանտիմետրանոց դանակի օգնությամբ: Ականատեսների խոսքերով՝ հարձակումից առաջ կորեացին բղավել է. «Հյուսիսային և Հարավային Կորեաները պետք է միավորվեն»։










