«Իսլամական պետության» դեմ պայքարի լավագույն միջոցը սիրիական բանակն է. Լավրով

15:12 • 11.09.15

Լուսանկարը՝ news-front.info-ի


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցային համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի հետ, գրում է Интерфакс-ը։

 

«Մենք շարունակում ենք կոալիցիայի անդամներին կոչ անել համագործակցել սիրիական կառավարության, սիրիական բանակի հետ։ Դրան կողմ են արտահայտվել արդեն մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարներ»,- նշել է Լավրովը։

 

Նա նշել է, որ օդից հասցված հարվածները բավարար չեն իսլամիստների նկատմամբ հաղթանակ տանելու համար։


«ԻՊ-ի դեմ պայքարի համար առավել արդյունավետ և հզոր ուժ է սիրիական բանակը»,- վստահ է Լավրովը։