Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Լեոպոլդո Լոպեսը 2014 թվականի հակակառավարական ցույցերի ընթացքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ ցույցերի ընթացքում 40 մասնակից էր զոհվել:
44-ամյա Լոպեսը Ռամո-Վերդեի բանտում կմնա 13 տարի 9 ամիս։
Ընդդիմությունը խստորեն դատապարտել է դատավճիռը: Ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Խեսուս Տոռեալբան հայտարարել է, որ դատավճիռն «ազատության և օրենքի ոտնահարում է» և «սադրանք է վենեսուելացի ժողովրդի նկատմամբ»։
Լոպեսի ազատ արձակման կոչ են անում նաև ՄԱԿ-ը, ԱՄՆ-ի կառավարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։










