Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում 6 մարդ է պատանդ վերցվել

08:42 • 11.09.15

Լուսանկարը՝ ABC Los Angeles-ի


Վեց մարդ պատանդ է վերցվել անհայտ անձի կողմից Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ KNBC ալիքին հղումով։

 

«Անհայտ անձը, որը փորձել է թաքնվել ոստիկանությունից, ներխուժել է ռեստորան՝ պատանդ վերցնելով այցելուների մի մասին»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Ոստիկանությունը շրջափակել է հաստատությունը և փորձում է բանակցություններ սկսել։