Լոս Անջելեսում սպանվել է ռեստորանում պատանդներ վերցրած անձը

10:30 • 11.09.15

Լուսանկարը՝ Bob Riha Jr/Reuters-ի


Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է քաղաքացուն, ով առնվազն 6 մարդ էր պատանդ վերցրել ռեստորաններից մեկում, գրում է Лента-ն։

 

Հանցագործը, նախնական տվյալներով, ավտոմեքենա է առևանգել Դաունի քաղաքում։ Ոստիկանությունը 45 րոպե հետապնդել է հանցագործին, ով ճանապարհին վնասել է մեքենան, մեկ այլ մեքենա կագնեցրել, սպառնացել զենքով և շարունակել ճանապարհը։ Փորձելով թաքնվել՝ նա բախվել է ոստիկանական մեքենայի, որից հետո ներխուժել է ռեստորան և պատանդներ վերցրել։

 

Հանցագործի հետ բանակցությունների արդյունքում ռեստորանը լքել է առնվազն 3 մարդ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը սպանված է։ Տուժած պատանդների մասին տեղեկություններ չկան։

 

Հանցագործի ինքնությունը պարզվում է։