Պաղեստինը ՄԱԿ-ում իր դրոշը ծածանելու իրավունք է ստացել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել առաջարկին, որ Պաղեստինի պետական դրոշը ծածանվի ՄԱԿ-ի շտաբ- բանակարնում` կառույցի 193 անդամ պետությունների դրոշների կողքին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, առաջարկին կողմ է քվեարկել 119 երկիր, իսկ դրա ամենակատաղի ընդդիմախոսը եղել է Իսրայելը:
Հրեական ներկայացուցչության բնորոշմամբ՝ «Պաղեստինի քայլը ոչ միայն ցինիկ է, այլև անարդյունավետ»:
Աղբյուրը նկատում է, որ այս քվեարկությունը շատ խորհրդանշական հաղթանակ է Պաղեստինի համար, որը ցանկանում է միջազգային ճանաչում ստանալ` որպես պետություն։










