Facebook-ի ղեկավարությունը պետք է ավելի ակտիվ պայքարի սադրիչների դեմ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Facebook սոցցանցի ղեկավարությանն ավելի շատ ջանքեր ներդնել սոցկայքում օտարատյացության և ռասիստական մեկնաբանությունների տարածման դեմ պայքարում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երբ մարդիկ սոցկայքերում զբաղվում են բնակչության մի մասին մյուս մասի դեմ տրամադրելով, ոչ միայն պետությունները պետք է կանխեն այն, այլև Facebook ընկերությունը պետք է պայքարի նման երևույթների տարածման դեմ»,- նշել է Մերկելը։
Կանցլերը նշել է, որ ընկերությունն արդեն կանոնակարգ ունի, «մնում է միայն կիրառել այն գործնականում»։










