Ռուսաստանում կինը, ում երեխա են նվիրել, ձևացրել է ամուսնուն, թե հղի է

16:16 • 11.09.15

Չորսամսյա Իլյայի պատմությունը, ում ծնվելուց անմիջապես հետո հարազատ մայրը նվիրել է անծանոթուհուն, նոր մանրամասներ է ձեռք բերել, գրում է lifenews.ru-ն:

 

Պարզվել է, որ Մոսկվայի բնակչուհի Նադեժդա Ս.-ն, ով երեխայի համար մայր է դարձել, մոտ կես տարի խաբել է ամուսնուն՝ հղի ձևանալով։

 

Կնոջ խոսքով՝ նրան այդ ստին դրդել են ընտանիքից հեռանալու մասին ամուսնու սպառնալիքները։

 

Պարզվել է, որ Նադեժդան հղի է եղել Իլյայի ծնվելուց մի քանի ամիս առաջ, բայց կորցրել է երեխային։ Նա չի համարձակվել ամուսնուն խոստովանել ողբերգության մասին, քանի որ տղամարդը ցանկացել է երեխա ունենալ, և անգամ սպառնացել է կնոջը, որ կթողնի նրան, եթե նա կորցնի երեխային։

 

Նադեժդան արագ սոցիալական ցանցերում գտել է Իլյայի կենսաբանական մորը՝ Վերոնիկային, ով էլ մայր է փնտրել իր երրորդ երեխայի համար։

 

Նշվում է, որ Մոսկվայի բնակչուհին այդ ողջ ընթացքում շարունակել է ձևացնել հղիությունը «դնովի փորի» միջոցով։

 

Նշված ժամկետում «ապագա մորը» բերել են ծննդատուն, որտեղից էլ նա արդեն դուրս է եկել՝ գրկում նորածին երեխա։ Միայն թե նրա երջանկությունը կարճ է տևել։ Հաջորդ օրը բացահայտվել է երկու կանանց դավադրությունը, երբ երիտասարդ ծնողների տուն են ներխուժել ոստիկանները։

 

Ամուսինը, իմանալով ճշմարտությունը, որոշել է ներել կնոջը, սակայն, ինչպես նշում է կայքը, քանի որ մարդկանց առքուվաճառքը քրեորեն պատժելի է, շուտով երկու կանայք կարող են հայտնվել ճաղերի հետևում։