Siri-ն ընդհատել է Իրանի հարցով Սպիտակ տան ճեպազրույցը (տեսանյութ)

18:21 • 11.09.15

Siri ձայնային օգնականը կարճ ժամանակով ընդհատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Սպիտակ տան ճեպազրույցը, գրում է gazeta.ru-ն:


Լրագրողներից մեկը հարց է տվել ԱՄՆ և Իրանի փոխհարաբերությունների մոդելի հնարավոր փոփոխության մասին, սակայն նրան ընդհատել է Siri-ն, որը հավանաբար պատահաբար միացրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկը:. «Կներեք, ես լավ չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ եք ցանկանում փոխել իմ օգնությամբ»,- ասել է ձայնային օգնականը՝ կարծես պատասխանելով լրագրողին, ինչով էլ առաջացրել է դահլիճում ներկաների ծիծաղը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ iPhone 6S-ում Siri-ն աշխատելու է անընդհատ և ակտիվանալու է ձայնով, այլ ոչ կենտրոնական կոճակով: