Տաջիկստանի ԶԼՄ-ները հայտնել են պատրաստվող պետական հեղաշրջման մասին
Տաջիկստանի «Խովար» պետական լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ պնդում կա, որ «Տաջիկստանի իսլամական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Մուխիդին Կաբիրին պետական հեղաշրջում է պատրաստել, որի կատարողը պետք է դառնա երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդան, գրում է interfax.ru-ն։
«Իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ վստահություն չկա» վերնագրով հոդվածում նշվում է, որ կառավարությունը սխալվել է ՝ հինգ տարվա քաղաքացիական պատերազմից հետո ընդդիմության հետ խաղաղություն կնքելով:
Հոդվածում նշվում է, որ իրավիճակը, երբ վերջին ժամանակներս ակտիվացած տեղի իսլամիստները ոգևորվել են թալիբների և «Իսլամական պետության» գործողություններից և ցույց են տվել իշխանությունը գրավելու և պետական հեղաշրջում կատարելու իրենց պլանները, կանխատեսելի էր և սպասելի։










