Հունաստանի նախկին վարչապետ Ցիպրասը խոստացել է վերադառնալ նստավայր

08:50 • 11.09.15

Լուսանկարը՝ voxpoliticalonline.com-ի

 

Հունաստանի նախկին վարչապետ, «Սիրիզա» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ պատգամավորական 2 մանդատ ավել կխնդրի, քան ստացել է կուսակցությունը հունվարյան արտահերթ ընտրությունների ժամանակ, գրում է Газета-ն։

 

«Մենք շատ բան չենք խնդրում։ Մենք 2 պատգամավորով ավելին ենք խնդրում, քան ժողովուրդը տվել էր մեզ հունվարին։ Դա անհրաժեշտ է, որ մենք չլինենք համակարգի գերին»,- ասել է Ցիպրասը Յանինա քաղաքում։

 

Նախկին վարչապետը նշել է նաև, որ կարճ ժամանակով է լքել վարչապետական նստավայրը և պատրաստվում է մոտ ժամանակում վերադառնալ՝ «հայրենիքի վերականգնման համար աշխատելու համար»։