ԱՄՆ-ում ձերբակալվել է Սեպտեմբերի 11-ի տարելիցին ահաբեկչություն նախապատրաստող երիտասարդը
Լուսանկարը՝ AP Photo/ Seth Wenig-ի
ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են ամերիկացու, ով մեղադրվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցման մտադրության համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
20-ամյա Ջոշուա Ռայն Գոլդբերգի ձերբակալության մասին հայտարարվել է երեկ՝ ահաբեկչության 14-րդ տարելիցից մեկ օր առաջ։
Քննության տվյալներով՝ Գոլդբերգն իրավապահ մարմինների աղբյուրներին տեղեկություն է փոխանցել պայթուցիկ սարքի պատրաստման մասին, որը նա պատրաստվում էր տեղադրել հուշահամալիրի հարևանությամբ։
2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներն է իրականացրել Միացյալ Նահանգներում։
Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս մարդատար ուղղաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավներից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։










