Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից. Ուորլիքը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ

12:12 • 11.09.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Instagram սոցիալական ցանցում գրառում է արել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ և կիսվել ջրամբարի լուսանկարով։

 

«Գիտե՞ք՝ որտեղ եմ ես: Ես արել եմ այս լուսանկարն անցած տարի համանախագահների հետ։ Մենք պետք է երաշխավորենք, որ ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայով։ Կարևոր է նաև, որ ջրամբարն անվտանգ լինի, և Ադրբեջանում հոսանքի ներքևում գտնվողները ջուր ունենան, երբ դա անհրաժեշտ է: Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից: Սա երկուստեք շահավետ է, և մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում՝ Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը ( հզորությունը՝ 110 մեգավատտ)։