Ամերիկացի հոգեբույժը 158.000.000 դոլար է ստացել չմատուցած ծառայությունների դիմաց

10:39 • 12.09.15

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել հոգեբույժ Շերոն Իգլեհարթին Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում 158 մլն դոլարի փաստաթղթային խարդախությունների իրագործման համար:

 

Ինչպես նշում է Lenta.ru-ն, հոգեբույժի իրականացրած խարդախությունների թվում ներառված է նաև իրականում չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ գրանցումներ անելն ու դրանց դիմաց վճարումներ ստանալը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2006-2012թթ. ընթացքում հոգեբույժն ու նրա օգնականները բժշկական թանկարժեք ծառայությունների մատուցման վերաբերյալ վճարման կեղծ թերթիկներ են ներկայացրել, սակայն իրականում որևէ ծառայություն չեն մատուցել:
 

Նշվում է, որ Իգլեհարթի ազատազրկման դատավճիռը հրապարակվելու է դեկտեմբերին, մինչդեռ նրա հանցակիցներից 2-ը դատապարտվել են 40 և, համապատասխանաբար, 45 տարվա ազատազրկման։

 

Աղբյուրը հավելում է, որ այսօրինակ բժշկական խարդախությունների հետևանքով ԱՄՆ-ն կրել է 7 մլրդ դոլարից ավելի վնաս։