Սա արդեն 7-րդ մահափորձն է իմ դեմ. Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր դեմ արդեն վեց կամ յոթ անգամ մահափորձ է եղել:
Այդ մասին նա հայտարարել է 112 Украина հեռուստաընկերության եթերում:
«Սա արդեն 6-րդ կամ 7-րդ մահափորձն է՝ ՆԳ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում»,-ասել է Ավակովը:
Նախարարի խոսքով՝ մահափորձ է արվել ոչ միայն իր, այլև պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Ավակովի խորհրդական Կոժեմյակոյի դեմ:
«Երեկվա միջադեպը դրամատիկ էր: Խոսքը կամավորական գումարտակի հրամանատարի մասին է, որն իրեն լավ է դրսևորել պատերազմի ընթացքում, և, որի մոտ, հնարավոր է խնդիրներ են առաջացել: Նա մահափորձ էր նախապատրաստել իմ, Կոժեմյակոյի և Բիլեցկու դեմ: Դա պատերազմից եկած մարդու խնդիր է: ԱՄՆ-ն այդ սինդրոմի դեմ երկար էր պայքարում Վիետնամի պատերազմից հետո»,- ասել է Ավակովը:
Ի դեպ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է այն զինանոցի լուսանկարներն ու տեսանյութը, որը հայտնաբերվել էր Ավակովի սպանությունը նախապատրաստած խմբավորման մոտ:













