Բրիտանիայի խորհրդարանը մերժել է էֆտանազիայի մասին օրինագիծը

01:19 • 12.09.15

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է օրինագիծը, որը երկրի թույլ կտար բժիշկներին որոշ դեպքերում հիվանդներին էֆտանազիա կատարել:


Ինչպես փոխանցում է BBC-ն` Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել  խորհրդարանի 118 անդամ, իսկ դեմ` 330-ը:


Վերջին անգամ էֆտանազիայի հարցը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել 1997-ին:
Օրենքի ընդունումը թույլ կտար Անգլիայի և Ուելսի բժիշկներին էֆտանազիա անցկացնել, այսինքն՝ հիվանդի ցանկությամբ իրեն դեղամիջոցի մահացու չափաքանակ ներարկել:

 

Հիշեցնենք, որ օրերս էֆտանազիան օրինականացվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: