Թայլանդի օդանավակայանում ձերբակալվել է չինուհին, որը 270.000 դոլար արժողությամբ գողացված ալմաստը թաքցրել էր ստամոքսում

19:36 • 12.09.15

Բանգկոկի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Չինաստանի քաղաքացու, որը Թայլանդի մայրաքաղաքում տեղի ունեցող ոսկերչական ցուցահանդեսից 6 կարատանոց ալմաստ է գողացել. տեղեկացնում է Lenta.ru-ն:


Թանկարժեք քարը հայտնաբերվել է 30-ամյա Ցզյան Սյույլյանի ստամոքսում:


Կինը կալանավորվել է ուղեկցի՝ 30-ամյա Հի Ինգի հետ՝ հայրենիք թռիչքից առաջ:


Զույգը ոստիկանների ուշադրությունն է գրավել, քանի որ Սյուլյանի արտաքինը համապատասխանել է ալմաստի ենթադրյալ գողի լուսանկարին, որը տարածվել է իրավապահ մարմինների կողմից:

 

Թանկարժեք քարը նրանց մոտ չի հայտնաբերվել, և ոստիկանները որոշել են ձերբակալվածներին ռենտգեն անել:


Սյուլյանն ու Ինգը նախ պնդել են, թե իրենք Թայլանդում հանգստացել են, սակայն ավելի ուշ չինուհին խոստովանել է, որ իրականցրել է կողոպուտը:


Այս պահին կինը հիվանդանոցում է: Բժիշկներն ուսումնասիրում են, թե ինչ մեթոդով է հնարավոր թանկարժեք քարը հանել կնոջ ստամոքսից: Գողոնի գինը կազմում է մոտ 270.000 դոլար: