Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել դինոզավրի կմախք
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել գիշատիչ ալոզավրի կմախք, որը, ըստ մասնագետների, կարող է վաճառվել 460.000-770.000 դոլարով։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Summers Place Auctions աճուրդի տան ղեկավար Վան դեր Վերֆը կարծիք է հայտնել, որ վաճառքի հանված նմուշն այնքան ինքնատիպ է, որ կհետաքրքրի ոչ միայն թանգարաններին, այլև կմախքն իրենց շքեղ կացարաններում տեղավորել ցանկացող մեծահարուստներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան Վայոմինգ նահանգում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված կմախքն ունի 2 մ երկարություն: Նշվում է, որ ալոզավրերն ապրել են 145-155 մլն տարի առաջ` Յուրայի դարաշրջանում:










