Փախստականների ճգնաժամը շարունակվելու է տասնամյակներ. Օբամա

12:14 • 12.09.15

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրներից մեկին, կարծիք է հայտնել, որ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում առաջացած փախստականների ճգնաժամը շարունակվելու է տասնամյակներ, հայտնում է Reuters-ը։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Միացյալ Նահանգների ղեկավարը բացատրել է, որ պատճառը շարունակվող ռազմական հակամարտություններն են, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ապաստան տրամադրել 10.000 սիրիացի փախստականի։

 

Նշենք, որ տարեսկզբից առ այսօր Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա է ժամանել մոտ 500.000 ներգաղթյալ, ովքեր ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Եվրոպական միության մի շարք պետությունների համար։