Առաջիկա 5 օրերին հանրապետությունում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

22:15 • 12.09.15

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 12-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

 

Երևանում`

Սեպտեմբերի 12-16-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

 

 

 

 

 

 

 

Երևանի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`      34.60C (1986 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`           7.10C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`     21.00C