Ժիրինովսկին առաջարկել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը Ղրիմ տեղափոխել

13:57 • 12.09.15

ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն անհրաժեշտ է տեղակայել Ղրիմում։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

 

«Ղրիմը կարող է նստավայր դառնալ, քաղաքական Մեքքա։ Այնտեղ հնարավոր է նստավայր կառուցել, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը, այն վերացնել ԱՄՆ-ից ու տեղափոխել Ղրիմ, որպեսզի համախմբի աշխարհի բոլոր ազգերին, և, որ կարևորն է, հարմար լինի։ Ղրիմը մեծ պոտենցիալ ունի»,-հայտարարել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմ է ժամանել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Իր այցի ընթացքում իտալացի գործիչը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։