Կանադան ավելի քան 75 միլիոն դոլար կտրամադրի սիրիացի փախստականներին օգնելու համար
Կանադայի իշխանությունները 75,4 միլիոն դոլար կտրամադրեն ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում Մերձավոր Արևելքում փախստականների համար ճամբարներ կառուցելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:
Կանադայի միջազգային զարգացման նախարար Կրիստիան Պարադին նշել է, որ երկիրը մինչև տարվա վերջ կտրամադրի անհրաժեշտ գումարը, որպեսզի սիրիացի փախստականները ապահովված լինեն ուտելիքով, մաքուր ջրով և բժշկական օգնությամբ:
«Գաղափարը կարիքավոր մարդկանց օգնելն է: Այդ ոլորտում ֆինանսավորումը չափազանց անհրաժեշտ է և շատ կարևոր»,- բացատրել է Պարադին:
Ընդ որում՝ նախարարը նախընտրել է չմեկնաբանել երկրում փախստականների քվոտաների հնարավոր ընդլայնման մասին հարցերը՝ նշելով, որ իշխանությունները «ցանկություն ունեն առաջ գնալ այդ ուղղությամբ»:










