Մթերքներ, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը
Սթրեսը ժամանակակից աշխարհի հիվանդություն է համարվում, որն անհանգստացնում է շատերին: Թեև այն որպես լուրջ հիվանդություն չի ընկալվում, նույնպես հետևանքներ է թողնում մեր օրգանիզմի վրա, որոնցից կարելի է խուսափել առողջ սննդակարգի օգնությամբ: Այս մասին գրում է Healthy life tricks-ը և ներկայացնում այն բնական սննդամթերքները, որոնք նպաստում են լարվածության թոթափմանը:
Նեխուր: Այն հանգստացնող հատկություն ունի: Հետազոտության արդյունքներով` օրական նեխուրի 4 ցողուն օգտագործելը օգնում է նվազեցնել արյան ճնշումը, որը լարվածության առաջին ախտանիշներից մեկն է:
Սխտոր: Այն դարերով օգտագործվել է իր ուժեղ հակաբորբոքային, ինչպես հակադեպրեսանտ հատկության համար: Այն օգնում է նվազեցնել բորբոքումը, բարելավում է արյան շրջանառությունն ու կարգավորում շաքարի պարունակությունն արյան մեջ, որոնք ևս սթրեսի նշաններ են:
Տերևաշատ բանջարեղեն: Այս շարքին են պատկանում բրոկոլին, ծաղկակաղամբը, կաղամբը, գանգրակաղամբը, չինական կաղամբը և ծովաբողկը, որոնք հարուստ են ծծմբային պարունակությամբ, որը խթանում է քաղցկեղի զարգացումը կանխող ֆերմենտների արտադրությունը:
Յուղոտ ձուկը: Այս տեսակի բոլոր ձկները, ինչպիսին են սարդինան, սաղմոնը, կարմրախայտը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, ցինկով և մագնեզիումով և արդյունավետ են ուղեղի աշխատանքը բարելավելու համար:
Երիցուկ: Երիցուկի թեյն օգնում է ձերբազատվել անքնությունից, լարվածությունից, ստամոքսի խնդիրներից և հանգստացնում է նյարդերը:
Շոկոլադ: Օրական 40 գրամ սև շոկոլադը կօգնի ձերբազատվել սթրեսից:
Ընկուզեղեն: Այն հարուստ է B վիտամինով, ցինկով, մագնեզիումով և օմեգա-3 ճարպաթթուներով, կարգավորում են նյութափոխանակությունն ու կարգավորում շաքարի մակարդակն արյան մեջ:
Ձիթապտղի յուղ: Միջերկրածովյան սննդակարգի մաս կազմող յուղը կանխում է ընկճախտը և վերցնում բորբոքվածությունը:
Հատապտուղներ: Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով և խթանում են ուղեղի աշխատանքն ու արյան շրջանառությունը:










