Հունաստանի ափերի մոտ փախստականների նավակ է շրջվել, մահացել է առնվազն 28 մարդ
Հունաստանի ափերի մոտ այսօր փախստականներով նավ է շրջվել, մահացել է առնվազն 28 մարդ, գրում է РИА Новости-ն:
France Presse-ի տվյալներով՝ 68 մարդու հաջողվել է փրկել, ևս 29-ը ինքնուրույն դուրս են եկել ափ: Չի նշվում, որ երկրներից են ժամանել փախստականները:
Նավը խորտակվել է Ֆարմակոնիսի կղզու մոտ, որտեղ շարունակվում են որոնողական փրկարարական աշխատանքները:










