Շոտլանդիան նշել է անկախության 2-րդ հանրաքվեի հնարավոր ժամկետները

10:49 • 13.09.15

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կողմ է արտահայտվել մի քանի տարի անց արդեն անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին: Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ և առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, գրում է lenta.ru-ն:


Կուսակցությունը նախատեսում է ներկայացնել համապատասխան մանիֆեստը 2016 թվականին կայանալիք շոտլանդական խորհրդարանի ընտրություններին:


«Մեր մանիֆեստում կնշվի, որ մենք քննարկում են հանգամանքները և ժամանակային սահմանները, երբ նպատակահարմար կլինի հանրաքվե անցկացնել, սակայն մենք կարող ենք միայն առաջարկել անցկացնել այն»,- հայտարարել է նա:


Ստերջենի խոսքերով՝ անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել հինգ կամ տասը տարի անց: Նա հավելել է, որ հանրաքվեի անցկացմանը կարող է խթանել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն, որը կարող է բերել առանց իր կամքի ԵՄ-ից Շոտլանդիայի դուրս գալուն: